«Փող չկա». փոխե՞լ գերբն ու օրհներգը /վիդեո/
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը դեմ է զինանշանի ու օրհներգի փոփոխություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ Դևրիկյանը նկատեց, որ այս պահին դա հրատապ անհրաժեշտություն է: «Երկիրը ներկայացնում է ժողովուրդը, ոչ թե գերբը»,-նկատեց նա՝ հավելելով, որ դա «պարապ-սարապների» գործն է:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կողմ է այս փոփոխություններին: «Եթե առյուծի բերանի բաց լինելով է պայմանավորված այն, որ մենք մեր հայրենիքում բարեկեցիկ ապրենք, ես համաձայն կլինեմ նման փոփոխության: Խորհրդանիշերը պատահական չեն կարող լինել, ինչպես մարդու անունը: Այն մարդուն միշտ ճիշտ ճանապարհ է ցույց տալիս: Եթե խորհրդանիշը ճիշտ ընտրված լինի, այն անպայման օգնելու է ազգին: Որ Արարատ Լեռը մեր զինանշանում ստորադասված է, միանշանակ է: Արարատ լեռն իր վեհաշուք տեսքով այնքան հզորություն ունի իր մեջ, որ միայն այն հերիք է: Ցավոք, օրհներգը ծայրահեղ անկումային է»,-նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: