14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քոչարյանը դժգոհ է

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի հավատում, որ սահմանադրական բարեփոխումները միտված են համակարգային փոփոխություններին: «Եթե որևէ մեկը հավատում է, որ իշխանությունն ուզում է փոփոխություն անել, երբ չես վստահում, ապա խոսելն անիմաստ է:

Երբ ընտրական համակարգը կայացած չէ, ինչ համակարգ ուզում եք ընտրել, էլի լինելու է տոտալիտար, կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:

«Ակնհայտ քցող են բոլորը քաղաքական դաշտում»,-նկատեց Գիմիշյանը: Ավելին, ըստ վերջինիս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ գոհ չէ սահմանադրական բարեփոխումներից, գոհ չէ նախագահ Սերժ Սարգսյանից:

«Որովհետև չի կարող շահերի բախում չլինել: Ինքն էլ խնդիր է լուծում, որ երկարաժամկետ մնա, երիտասարդ թոշակառու չդառնա, նորմալ է, նորմալ ցանկություն է՝ հաշվի առնելով, թե որքանով է օրենքի շրջանակներում լինում»,-եզրափակեց Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ