17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին գալ Երեւան

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը մերժել է ապրիլի 24-ին Երեւան գալու եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերը, գրել է aa.com-ը: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառումներին ներկա կլինի Հայաստանում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Նամտվեդտը:

Հակահամաճարակային միջոցառումներ՝ Կապանում

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:  Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի […]

Արտահերթ ընտրություններ` Իսրայելում

Իսրայելում այսօր խորհրդրանի՝ Կնեսետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, որտեղ հիմնական մրցակցությունը ծավալվելու է վարչապետ Բինյամին Նեթանյահուի Լիքուդ և Իցհակ Հերվցոգի «Սիոնիստական ճամբար» ուժերի միջև, հայտնում է РИА Новости-ն: Ընտրություններին մասնակցելու իրավուքն ունի գրեթե 5,9 միլիոն մարդ: Ընտրություններին մասնակցում է 25 դաշինք և կուսակցություն: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 3.25% է:

Ավտոմեքենան արգելափակվել էր

Մարտի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (բեռնված չէ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կիրանց գյուղի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են […]

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում` մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում` […]

«Չհրավիրեցին» /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումները և այդ գործընթացն ավելի գկոբալ առումով դրական է՝ անկախ նրանից ընդունվում է Սահմանադրությունը, թե չի ընդունվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա՝ անկախ այդ բարեփոխումների նպատակից՝ քննարկումներն արդյունավետ են: Հարցին, թե ինչու «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, նա պատասխանեց, որ հրավեր չի եղել: Զրույցն […]

Դեղահումքի արտադրության նոր հնարավորություն Հայաստանում

 «Այսօր  դեղագործական բնագավառում աշխատող բոլոր կազմակերպությունները դեղերը բերում են դրսից, մասնավորապես Եվրոպական, Չինական կամ  Հնդկական շուկաներից: Մեր խնդիրը հիմա այն է, որ այն բոլոր դեղերը, որ արտադրվում են մեզ մոտ իրացվեն մեր շուկայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն […]

Անցեք գրոհի

Օգտատեր Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարցազրույց տալով Anadolu Agency-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ եթե 90-ն թվականների սկզբին Թուրքիան լիներ այնքան ՀԶՈՐ ինչպես հիմա է,ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՉԷՐ ԼԻՆԻ…Էրդողանն անդրադարձել է նաև արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող պատերազմներին…Պոռոտախոս Ռ.Էրդողանը իրեն դրել է իր երազած տրամաչափի ղեկավարի տեղը… Այս հայտատարությամբ […]

Ճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի