07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հակահամաճարակային միջոցառումներ՝ Կապանում

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ: 

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն  ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի 6 բնակիչ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության: Վերջիններիս աշխտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:

Նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, մասնավորապես՝ շարունակվում են  անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ, համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Աշխատանքները շարունակվում են։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ