Համաճարա՞կ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Վերջին օրերին Երևանի մանկապարտեզներում նվազել է հաճախելիության թիվը: Պատճառն ըստ ամենայնի հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են ու գրիպը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով ՝ այս օրերին երևանյան պոլիկլինիկաները և բժշկական կենտրոնները լեփ-լեցուն են սուր շնչառական վարակների և գրիպի պատճառով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։