16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը:

Թերևս պատճառն այն է, որ նոր գնորդ չի գտնվել, իսկ վերջին տարիներին սեփականատիրոջ միջոցով նորացվել է հեռուստաընկերության ողջ տեխնիկան, և մեծ գումարներ են այստեղ ներդրվել, ուստի գնորդը պետք է կլորիկ գումար վճարեր: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանը համաձայնել է այս սխեմային՝ մի պայմանով, որ 40 տոկոսով կրճատվի աշխատակազմը և, ըստ այդմ՝ իր ծախսերը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ