14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հերմինե Նաղդալյանի եկամուտներն և գույքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների եւ գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է: 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն:

Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Ի դեպ, տարեկան հայտարարագրում չի նշվում պաշտոնյայի անշարժ գույքը: Հերմինե Նաղդալյանը, որպես նորընտիր ԱԺ պատգամավոր, ներկայացրած հայտարարագրում նշել է հինգ հողամաս, երկու շենք-շինություն եւ երկու բնակարան:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ