19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Էտո նե տվայո սաբաչյե դելո … Ցողիկը մեռավ»-ին . Ժամանակ

«Իրատես de facto»-ն գրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործի դատական քննությունը:

Գործը մեկ անգամ արդեն քննվել էր այդ դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ, կայացվել էր դատավճիռ, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ դատավճիռը ու գործն ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Գործն այս անգամ քննվել է Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Առաջին՝ բեկանված դատավճռով 37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար և դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:

Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ:

2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության և հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ:

Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Արտյոմի փաստական կին Ցողիկը՝ 2010 և 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ: 2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի: Վերադարձել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ:

Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթևեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել է համացանցով: Արտյոմը կասկածել է կնոջը, հետևել է նրան:

Նա վիճաբանել է Ցողիկի հետ, պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, երեխաներին խնամի: Ցողիկը պատասխանել է. «Էտո նե տվայո սաբաչյե դելո, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ»:

Արտյոմը վիրավորվել է ու փորձել է ցած նետվել պատշգամբից, ինքնասպան լինել, բայց Ցողիկը բռնել է, չի թողել: Արտյոմը զայրույթից կոտրել է պատուհանի ապակին: Մայրը վիրակապել է որդու ձեռքը:

Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթևեկել է ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»:

2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել:

Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, ձեռքին՝ մի շիշ գարեջուր և ձուկ:

Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել: Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա, հեգնել է նրան: Եվ Արտյոմի համբերության բաժակը լցվել է:

Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, նստած տեղից ասել է՝ չմոտենաս, կխփեմ:

Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը:

Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկել են հատակին՝ կողք կողքի:

Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…

Ցողիկն սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Մոտ 10-15 րոպե է տևել՝ ըստ Արտյոմի…

Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել է, սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարևանի տուն ու ասել. «Ցողիկը մեռավ»:

Հարևանը հանկարծակիի է եկել ու հարցրել. « Ցողիկն ո՞վ է»:

Արտյոմը կրկնել է. «Կնիկս մեռավ»:

Շտապօգնությունը արձանագրել է, որ Ցողիկը մահացել է: Կինն անբնական դիրքով ընկած էր եղել խոհանոցի հատակին…

Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա «բիվշի» մարդն է, «կազյոլ» է, «հայվան»:

Ցողիկը «Օդնոկլասնիկի» կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է «Ստերվա» անունով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ