28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքապետ հավաքիր քո աղբը». հեղինակին ճնշե՞լ են

«2015-ի մարտի 15-ին 32 համայնքներում անցկացվել է ՏԻՄընտրություններ: 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայքնում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» -ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ Ի տարբերություն ավանդական խախտումների՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում նախևառաջ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում, ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է. «Ընտրություններին խախտումներ ենք գրանցել, որ անձիք փորձում էին բազմակի քվեարկություն կատարել, կամ մեկ ուրիշ անձի փոխարեն քվեարկել կային սովորական և ավանդական դարձած կուտակումներ, ուղղորդումներ, կողմնակի անձնաց ներկայություն: Մենք արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ »:

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ Մարդկանց մեծ մասը ունի տեղեկատվության պակասի խնդիր, չգիտեն ինչպես պետք է մասնակցել քվեարկությանը:

«Դարանակ գյուղում ընտրողների 7 տոկոսը սխալ լրացված քվեաթերթիկ է ունեցել, իսկ 11 տոկոսը թույլ է տվել, որ իրենց օգնեն քվեարկություն անցկացնել»,-ասաց Պետրոսյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանն էլ տեղեկացրեց, որ դիտորդներից՝ Սուսաննա Մադինյանին ճնշել են , որ անվավեր քվերաթերթիկ է հրապարակել:

 «Քաղաքապետ հավաքիր քո աղբը» նման գրությամբ այս քվեաթերթիկը հայտնվեց համացանցում, որը մեր դիտորդը նկարել էր: Նա նկարելու իրավուքն ուներ, քանի որ քվեաթերթիկը ընտրված չէր: Բայց քվեաթերթիկի հրապարկումի հետո աղջկան ճնշումների են ենթարկում, ասելով, որ նման բան անելու իրավունք չուներ: Ճնշումները կարող են նպաստել նրան, որ դիտորդը արդեն վախենա և խախտումները վախից ելնելով չարձագանքի»,-ասաց Նազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ