14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հիմա ինչ ասենք, պիտի ասեք՝ վա՞տ է» /վիդեո/

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգի փոփոխությանը: Ըստ Գիմիշյանի՝ «նախ իշխանությունը վստահելի չէ, բացի այդ, մենք պատերազմող երկիր ենք, ու անհրաժեշտ կարող է լինել շտապ որոշումներ ընդունել, ինչը նախագահական համակարգի դեպքում է միայն հնարավոր, և երրորդ՝ մենք ԵՏՄ անդամ երկիր ենք, և այդ կառույցում ներկայացված են լինում սովորաբար նախագահները, Հայաստանը չպիտի երկրորդ դեմքով ներկայանա»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը  նշեց, որ նույն Ռուսաստանը մեծ ակնածանքով խոսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Եթե քո երկիրը տնտեսական հզորություն կամ կշիռ չունի, ուզում ես նախագահ դիր անունը, ուզում ես սուպերնախագահ, ոչինչ չի փոխվելու»,-նկատեց նա:

Բադեյանի խոսքով՝ մեր կյանքի փոփոխությունը մեծապես կախված է Սահմանադրությունից, որը հիմա մեկ մարդու Սահմանադրություն է. «Եկեք փոխենք և փորձենք լավացնել»: Գիմիշյանը սխալ է համարումայն, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա փոփոխությունների հայեցակարգին: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մեզ դրսից են ուղղորդում:

Բադեյանի խոսքով`այդպես է ընդունված, և դա օրինական է: «Հիմա ինչ ասենք, պիտի ասեք՝ վա՞տ է»,-արձագանքեց պատգամավորը:

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ