28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պահանջում են ավելացնել Վարդան Պետրոսյանի պատժաչափը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է. այն նշանակված է ապրիլի 1-ին: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է մասնակիորեն պատժաչափի մասով բեկանել եւ փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի (ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով – ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով) վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ:

Բացի դրանից՝ Հակոբյանները պահանջում են բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով – ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով :

Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժի մասով եւ նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով :

Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` հայցի մասով , ամբողջությամբ բավարարել տուժող Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր  Արղամանյանը եւ Արարատ Պետրոսյանը:

Հիշեցնենք, հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ