06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2013

Ասոցացման պայմանագիրը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին

 “Որեւիցե մեկը կարող է ասել, թե ինչու Հայաստանը պետք է խփի իրեն ձեռք մեկնած բարեկամին”,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Եվրամիության հետ կնքվելիք ասոցացման պայմանագրին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:  ԵՄ բարձրաստիճան ղեկավարության, եւ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից որեւէ մեկը չի լսել, որ կամ-կամի առաջարկ անեն Հայաստանին: Պատգամավորի խոսքով` ԵՄ ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է […]

“Գծատեր” Գալուստ Սահակյանը պուպուշ չի երեւալու

“Այո, ես ունեմ գիծ, բայց քաղաքական գիծ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով տրանսպորտի վերջին թանկացման շուրջ ծավալվող իրադարձություններին: Դեռ դպրոցական տարիներից Սահակյանը հասարակական տրանսպորտից չի օգտվել. դպրոցը մոտիկ էր՝ քայլում էր, հետո էլ համալսարանն էր ոտքով գնում: “Հետո աշխատեցի մեքենա գնեցի, մեքենայով երթեւկեցի”,-ասաց: Ի դեպ, հիմա սեփական ավտոմքենա չունի, […]

Ոչ անօրինական չեն գործում. նախարարը 100 դրամ վճարելու, free car-ի և իրեն խոսել լիազորելու մասին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի շարք դրական բաներ է տեսնում հասարակական տրանսպորտի թանկացման  դեմ ծավալված հասարակական շարժման մեջ, ինչը նա նաև այս իշխանությունների հաղթանակներից մեկն է համարում: Այս մասին Թովմասյանն ասաց այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում: ”Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ մեր դերասաններն այս դեպքում դերասանություն չեն անում և իրենք, իրոք, անում են […]

Պաշտպանության նախարարը կոչ է արել ժողովրդին փողոցներ դուրս գալ

Եգիպտոսի պաշտպանության նախարար, կառավարության առաջին փոխվարչապետ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսին կոչ է արել հայրենակիցներին առաջիկա ուրբաթ օրը դուրս գալ փողոցներ, որպեսզի “արտահայտեն իրենց բողոքն ահաբեկչության դեմ”, հաղորդում է “BBC”-ն: Ալ-Սիսին հայտարարել է, որ միայն ժողովուրդը պատք է բանակին եւ ոստիկանությանը “ահաբեկչության դեմ պայքարելու” լիազորություններ տա: Ընդ որում գեներալն ընդգծել է, որ ինքը դեմ է բռնության ցանկացած ձեւին եւ […]

Անձնական շահերով չի առաջնորդվել. Մարգարյանը երկրի սիրահարն է /վիդեո/

”Քաղաքապետի համար այս որոշումն ընդունելը բավական բարդ է  եղել, ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է եղել”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Վերջինս նշեց, որ եթե Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել է գծատերերի գերշահույթն ապահովելու համար, ապա ոչ մեկ դրան չի կարող կողմ լինել: ”Եթե բարձրացվել է այն նպատակով, որ […]

Մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում 6 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հուլիսի 18-ից մինչեւ 24-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից  4-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 1-ը` (3 բալ ուժգնությամբ) Իրանի Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են: Հուլիսի 22-ին Իրան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում տեղի է ունեցել […]

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Վարդավառը

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը: Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ: Հայության ամենասիրված տոներից մեկը արիադավան-հեթանոս հայերը նշել են հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կազմակերպեցին հայ-արիական ծիսական տոնակատարություն: Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո […]

Բեգլարյանը մեկնաբանում է իր գծատեր լինելու մասին լուրերը և խոստանում /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ միջքաղաքային երթուղիների սեփականատերերի հետ բանակցությունները շարունակվում են, և եթե իրենք կարողանան գոնե այնպես անել, որ 170 ուղուց միայն յոթում կամ ութում բարձրանան սակագները, ապա բավական լավ կլինի: Նա խոստացավ, որ հենց այդքան երթուղում կլինեն թանկացումները և 10-12%-ով: Նախարարը հրաժարվեց որևէ […]

Ավտոբուսից դուրս շպրտեցին “Henaran.am”-ի թղթակցին /լրացված, վիդեո/

Քիչ առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայում կանգառած 20 համար ավտոբուսին մոտեցան “ընդդեմ տրանսպորտի թանկացման” շարժման ակտիվիստները եւ պահանջեցին վճարել միայն 100 դրամ: Ավտոբուսի ուղևորներից մեկը, մի երիտասարդ պահանջում էր ոստիկաններց՝ ստիպել վարորդին ուղևորափոխադրումը ավարտին հասցնել.”Ես գործի եմ , սա խայտառակությունա, ես Ձեզ եմ դիմում քանի որ դուք ոստիկան եք և պարտավոր եք իրան ասեք, ես գործի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի