04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2013

Խոշոր ավտովթար գիշերային ակումբի մոտ

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ “Շառլոտ” գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: […]

Ով է կանգնած Հովիկ Աբրահամյանի դեմ պատմությունների հետևում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով` հորինված է ՀՅԴ-ի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև “պատերազմի” մասին պատմությունը: Այս մասին Սահակյանն ասաց այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա` “ստեղծածին են” նաև ԱԺ նախագահի ու վարչապետի լարված հարաբերությունների մասին լուրերը: Իսկ արդյոք Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը […]

Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը

Հուլիսի 12-ին  կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը:Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով խոսեց ՊՆ  սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը: Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց: Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների […]

Այդ բառը հարկավոր է մեր բառարաններից հանել /վիդեո/

Այսօր՝ հուլիսի 12-ին “Նախախորհրդարան” շարժման նախաձեռնած հանրահավաքին իր տեսակետը ելույթի միջոցով հավաքվածներին փոխանցեց “Նախախորհրդարան”-ի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը: “Մենք հակասական ժամանակներում ենք ապրում, էս ոչ ու փուչ չընտրություններից հետո մարդկանց մեջ հիասթափության ալիք է նկատվում”,-ելույթի սկզբում վերջին ամիսներիԱ երկրում տեղի ունեցող փոփոխություններին անդրադարձավ Ալեք Ենիգոմշյանը: Բեյրութում մեծացած, Հայաստան տեղափոխված Ենիգոմշյանը պահանջում է չհուսահատվել, քանի […]

Էլ ուրիշ վարիանտ չկա. “Նախախորհրդարան” շարժում

Այսօր հուլիսի 12-ին “Նախախորհրդարան” շարժման անդամները նախաձեռնել էին հերթական հանրահավաքը, որը սակայն հակառակ նրանց սպասելիքների բազմամարդ չէր:Նախաձեռնության անդամները սակայն խոսեցին վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և թանկացումների ֆոնի վրա դեպի անդունդ գլորվող երկրի պրոբլեմների մասին: “Նախախորհրդարան ” շարժման քարտուղարության անդամ Հարություն Մեսրոբյանը ի դեմս իրենց շարժման անդամների տեսնում է երկրի փրկության հույսը.”Ճգնաժամը, որով մենք […]

ՀՀԿ-ը կքննարկի՞ Սուրեն Խաչատրյանի հարցը. նոր միջադեպ Գորիսում /վիդեո/

”Որևէ ինֆորմացիա չունենք այդ մասին”,-պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը քննարկելու է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը, քանի որ ըստ մամուլի`հիմա էլ նրա եղբորորդին է ծեծկռտուքի մեջ ընկել, ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` այդ հարցով պիտի զբաղվի ոստիկանությունը: ”Լիազոր մարմինը զբաղվում է, ՀՀԿ-ը, քաղաքական գործիչները քրեական կամ քրեածին գործերով չեն զբաղվում, […]

Ստիպված էի. ինչպես է ապրել Թամար Հովհաննիսյանը դրսում /վիդեո/

”Ամեն մարդ իր պատճառներն ունի գնալու, ամեն մարդու կյանքի մի տեսակ է ու մի ձև է, ուղի է, որ դասավորվում է օտար երկրում, ինձ համար շատ դժվար էր”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց 2 տասնամյակ օվկիանոսից այն կողմ ապրած դերասանուհին` Թամար Հովհաննիսյանը: Նա արդեն մեկ ամիս է վերադարձել է Հայաստան` հաստատ որոշումով ապրելու է հայրենիքում: Հետաքրքրվեցինք, թե […]

Ինքնանպատակ փոփոխություն չի լինում. ՀՀԿ ԳՄ նիստից /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, կազմակերպչական խնդիրներ, նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոլդովա:  Նշենք, որ Մոլդովայում Սերժ Սարգսյանը մասնակցում էր Եվրամիության ”Արևելյան գործընկերության” գագաթնաժողովին: Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստի ժամանակ Մաքսային միության կամ ԵՄ-ի հետ ասացացման […]

200 դրա՞մ /վիդեո/

”Սպառողների միության” նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ գազի թանկացման արդյունքում տրանսպորտի թանկացումն անխուսափելի է: ”Անորակ տնտեսական քաղաքականության հետևանքով մենք կանգնել ենք այս կոտրած տաշտակի առջև, որը լուծում չունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:  Ըստ նրա` ներքաղաքային երթուղայինների արժեքը կարող է գոնե 150 դրամից ավելի չդառնալ, սակայն քանի որ գծատերերը ցանկանում են պահպնել իրենց գերշահույթը, դժվար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի