23 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինքնանպատակ փոփոխություն չի լինում. ՀՀԿ ԳՄ նիստից /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, կազմակերպչական խնդիրներ, նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոլդովա: 

Նշենք, որ Մոլդովայում Սերժ Սարգսյանը մասնակցում էր Եվրամիության ”Արևելյան գործընկերության” գագաթնաժողովին: Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստի ժամանակ Մաքսային միության կամ ԵՄ-ի հետ ասացացման համաձայնագրի վերաբերյալ քննարկումներ չեն եղել, սակայն Սահակյանի խոսքով` Եվրասիական մաքսային միություն չկա, իսկ Ասոցացման համաձայնագիրը շահեկան է Հայաստանի համար:

Դիտարկմանը, թե հետաքրքիր քննարկումներ չեն եղել, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց.

”Մեզ համար շատ հետաքրքիր էր”:

Սահակյանը ասաց, որ նիստի ընթացքում չեն քննարկվել ներքաղաքական, պաշտոնանկություններին վերաբերող հարցեր:

”Որևէ փոփոխության մասին քննարկումներ չեն եղել ու ինքնանպատակ որևէ փոփոխություն չի լինելու”,-նշեց նա:

Իսկ արդյոք քննարկվել է Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցը, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ