06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2013

Վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ հրապարակում բոլորովին այլ թեկնածուի անուն-ազգանուն է եղել։ Սակայն Վահեի “կողմնակիցները” պնդել են եւ հավաստել, որ Մաքսիմը Սյունիքում տարեկան 1-1,5 միլիարդի ներդրում կանի, եթե Վահեն դառնա մարզպետ: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Սնանկացած պատգամավորն ուզում է արտագաղթել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի: Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այդ մասին երեկ լրատվամիջոցներին հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից: Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել […]

Զինծառայությունը վիճակահանությամբ կլինի՞. Իրավունք

Օրերս պտտվում էին խոսակցություններ այն մասին, որ հետայսու զորակոչիկների ծառայության վայրը որոշվելու է վիճակահանությամբ, որը խուճապ ու անհանգստություն էր առաջացրել որոշ “փողոտ” ծնողների մոտ։ Ըստ “Իրավունք”-ի, սա վերջ կտա կաշառքի միջոցով “դասավորել” ծառայությունը մոտիկ զորամասերում: Թե արդյոք զորակոչի մեթոդիկան փոխվել կամ փոխվելու է, թերթը ճշտեց ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանից. “Տվյալ հարցը դեռ որոշված չէ, […]

Գյուղապետի որդիներն ընդդեմ գեներալի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն այդ դրանք  համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ: Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով  կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: Պարզվում է` նրանք […]

Գազի, լույսի մարդիկ խաբե՞լ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, “ՀայՌուսգազարդ”-ի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ-ների) աշխատակիցները բնական գազի սակագների փոփոխության առնչությամբ հուլիսի 7-ին շրջել են որոշ շենքերում եւ բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններ կազմել: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ անհրաժեշտ գործողությունը շատուշատ բաժանորդների հետ չի կատարվել: Ինչպես արդեն հայտնի է, բնակիչ-բաժանորդներին եւ ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողներին վաճառվող […]

ՊԵԿ-ի փոխարեն կճմտել է ԱԱԾ-ին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին։  Մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին հրահանգվել է աշխատողների աշխատավարձերից “պահել” 60 հազարական դրամ եւ դրանք ամբողջությամբ փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ ՊԵԿ շարքային […]

Հացամթերքի թանկացումը կշարունակվի նաեւ առաջիկայում. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհի”, գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումից հետո թանկացումների աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։ 10-20 դրամով արդեն բարձրացել է հացի տարբեր տեսակների գինը։ Սպասվում է, որ հացամթերքի թանկացումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Ընդ որում, այն չի սահմանափակվի միայն հացով։ Արդեն իսկ նման միտումներ են նկատվում նաեւ այլ հացամթերքների եւ լայն սպառման ապրանքների դեպքում։ Սպասումները, որ լիցքավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի