ՊԵԿ-ի փոխարեն կճմտել է ԱԱԾ-ին. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին։
Մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին հրահանգվել է աշխատողների աշխատավարձերից “պահել” 60 հազարական դրամ եւ դրանք ամբողջությամբ փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ ՊԵԿ շարքային աշխատակիցները սւրանում են 45 հազար դրամ աշխատավարձ, իսկ մնացած 100 հազար դրամը պարգեւավճարներ են, որոնք գոյանում են մաքսավճարից։
Իսկ փոխանցում, փաստորեն, կարելի է եղել անել ֆիքսված աշխատավարձից, իսկ այս պարագայում ֆիքսված աշխատավարձն ավելի քիչ է եղել, քան պահվող-փոխանցվող գումարը, ուստի՝ “մինուսով” փող փոխանցելու “գործը” գլուխ չի եկել։ Արդյունքում՝ վարչապետը “յան է տվել” ՊԵԿ-ից։
Թերթի տեղեկություններով՝ 60 հազարական դրամ, այնուամենայնիվ, գործադիրը “կճմտել” է Ազգային Անվտանգության Ծառայությունից։ Ի դեպ՝ ԱԱԾ աշխատակիցներին էլ հրահանգված է լռել եւ որեւէ տեղ չբարձրաձայնել, որ իրենց աշխատավարձերից 60 հազարական դրամ է պահվել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: