17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գազի, լույսի մարդիկ խաբե՞լ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, “ՀայՌուսգազարդ”-ի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ-ների) աշխատակիցները բնական գազի սակագների փոփոխության առնչությամբ հուլիսի 7-ին շրջել են որոշ շենքերում եւ բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններ կազմել: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ անհրաժեշտ գործողությունը շատուշատ բաժանորդների հետ չի կատարվել:

Ինչպես արդեն հայտնի է, բնակիչ-բաժանորդներին եւ ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվել է 156 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)` մինչ այդ գործող 132 դրամի փոխարեն:

“ՀայՌուսգազարդ”-ի եւ բաժանորդի միջեւ փոխադարձ հաշվարկի ստուգման արձանագրություն կազմելու նպատակը բնական գազի նոր սակագնով առաջացող ֆինանսական պարտավորությունները նախորդից տարանջատելն է: Մասնավորապես` փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններով ամրագրվելու են բաժանորդների կողմից 2013թ. հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը ժամանակահատվածում սպառված բնական գազի ծավալներն ըստ նրանց հաշվիչների ցուցմունքների:

“ՀայՌուսգազարդ”-ը խնդրել էր բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրությունների կազմման գործընթացին, եւ հետագա տարաձայնություններից խուսափելու նպատակով, պարտադիր ներկա լինել հաշվիչի ցուցմունքի գրանցմանը:

Պաշտոնապես ամեն ինչ նորմալ է, սակայն, ինչպես արդեն նշեցինք, իրականությունն այլ է: Բազմաթիվ բնակիչ-բաժանորդներ, որոնք հուլիսի 7-ին հաստատապես եղել են իրենց բնակարաններում (անհրաժեշտության դեպքում կարող ենք բազմաթիվ հասցեներ վկայակոչել), ԳԳՄ-ների աշխատակիցներին չեն տեսել, “ՀայՌուսգազարդ”-ի որեւէ աշխատակցի կողմից նրանց փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություն չի ներկայացվել:

Հուլիսի 7-ից 8 դրամով բարձրացել է նաեւ բնակիչ-բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ԿՎտԺ-ի սակագինը:

Սակայն եթե ”ՀայՌուսգազարդ”-ի ԳԳՄ-ների աշխատակիցները գոնե մասամբ իրենց պարտականությունները կատարել են, ապա նույնիսկ Երեւանի բնակիչ-բաժանորդներից չունենք որեւէ տեղեկություն, որ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության աշխատակիցներն այցելել են նրանց բնակարաններ եւ կազմել փոխադարձ հաշվարկների արձանագրություն:

Մանրամասները թերթի ուրբաթօրյա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ