Մոլդովայի օմբուդսմենը ափսոսում է

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը: Հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետեւյալ ուղերձը. “Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան, Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի […]