06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2013

Երգչուհի Օլգա Այվազյանն ամուսնացե՞լ է. բացառիկ կադրեր /ֆոտո/

Henaran.am-ի խմբագրությունում հայտնվել են բացառիկ լուսանկարներ, որտեղ անվանի երգչուհի Օլգա Այվազյանը հարսնացուի սպիտակ հանդերձանքով է: Բնականաբար,մի երիտասարդի հետ: Մեր տեղեկություններով, նա ամուսնացել է:  Henaran.am-ը փորձեց անձամբ երգչուհուց ճշտել: “Կներեք, ես իմ անձնական եւ ինտիմ կյանքի մանրամասները հանրության սեփականություն չեմ դարձնում, կարեւորը որ երջանիկ եմ”,-ասաց նա՝ անջատելով հեռախոսը:

Ո՞վ կլինի Տեր-Պետրոսյանի` ընդդիմության ժառանգորդը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարծում, որ ընդդիմությունը պետք է մտածի ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդի մասին: ”Տեր-Պետրոսյանը շարունակում է  մնալ ընդդիմության լիդեր, ինչն է խնդիր, մենք ի՞նչի պիտի ժառանգորդ փնտրենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, որ առաջին նախագահն այդքան էլ ակտիվ գործունեություն չի ծավալում, նա պատասխանեց. ”Իսկ ո՞վ է ակտիվ […]

Պրահայի մետրոյում

Պրահայի տրանսպորտային ընկերությունը որոշել է քաղաքային մետրոյում հատուկ վագոններ ստեղծել միայնակ կանանց եւ տղամարդկանց համար:  Այժմ շատ մարդիկ ամաչում են զրուցել իրենց դուր եկած կնոջ կամ տղամարդու հետ մետրոյում: Սակայն տրանսպորտային ընկերությունը կարծում է, որ եթե նրանք երթեւեկելիս լինեն հատուկ դրա համար նախատեսված վագոնում, ապա կասկածներ այլեւս խոչընդոտ չեն լինի:  Նման փորձնական վագոններ կսկեն գործել այս […]

Սանկտ Պետերբուրգում “Երեւանի օրերի” մշակութային ծրագիրը հագեցած է

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին անցկացվող Երեւանի օրերի շրջանակում պետերբուրգյան արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն է ունեցել մեկ անգամ եւս անմիջականորեն շփվելու հայկական մշակույթին: Պետերբուրգում Երեւանյան օրերի մշակութային ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայկական պատվիրակության անդամների հետ այցելել է Կրոնի պետական թանգարանում բացված պետերբուրգցի հայտնի հայ գեղանկարիչ Զավեն Արշակունու “Լույս երկնային” խորագիրը կրող […]

Վաճառել է Հայաստանը

Վերջին օրերին որոշ ռուսամետներ և ԿԳԲ-ի գործակալներ ստանձնել են Ռուսաստանի փաստաբանի դերը:Նրանք ամեն ինչ անում են`արդարացնելու Ռուսաստանի հակահայ գործարքները:Չեմ ուզում անդրադառնալ այն անհեթեթություններին,ինչ այդ ռուսամետների կողմից գրվում է մամուլում:Բոլորս էլ դա գիտենք:ՈՒղղակի ցանկանում եմ մի պարզաբանում անել:Ըստ էության`Ռուսաստանն Ադրբեջանին ոչ թե 1միլիարդի զենք է վաճառել,այլ այդ 1 միլիարդի դիմաց վաճառել է Հայաստանին ռազմական հարված հասցնելու […]

Բոլոր կոմպլեքսներս չքանում են. Վրեժը կներկայացնի Հայաստանը ”Славянкий базар”-ում /վիդեո/

Հուլիսի 12-15–ը Վիտեբսկում կայանալիք ”Славянкий базар” միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի ”X factor” հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Նրան այնտեղ կուղեկցի Արկադի Շուշանյանը: Վերջիններս նախքան մրցույթի մեկնելն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք հայտնեցին, որ այս հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցում է 21 երկիր, մասնակցում են բոլոր ԱՊՀ երկրները: Ժյուրին բաղկացած է 11 հոգուց: Նախապես հայտարարվել էր, որ […]

Կալանավայրերերում կոռուպցիոն ռիսկեր առկա են /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ կալանավայրերում գտնվողները իր աշխատակիցների հետ առանձին հանդիպումների ընթացքում խոսում եմ կոռուպցիոն ռիսկերի մասին: “Բնականաբար, առանց անուններ տալու”,-ասաց պաշտպանը: ՄԻՊ-ի խոսքով սկսած բաղնիքի գնալուց մինչեւ հանձնուքի ընդունում կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Թե ինչ է անում այդ դեպքում Պաշտպանի գրասենյակը՝ տեսանյութում: 

Ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող

 Հուլիսի 5-ին,  ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի  դին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել  […]

Քանդվել են Թեղուտի գերեզմաննե՞րը

“Փրկենք Թեղուտը” նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման համաձայան, ներկայումս  Թեղուտում գտնվող բնապահպանները ահազանգել, որ “Վալլեքս”-ը անցել է բոլոր սահմանները: Մեկ շաբաթ է ինչ տնօրինությունը  փակել է ճանապարհը դեպի գերեզմանոցը: “Հիմա մեենք գտանք մոտ 60 քառակուսի մետր տարածքում քանդած գերեզմաններ, ինչի պատճառով հանգուցյալների ոսկորները շաղ են եկել տարածքով մեկ: Մարդկային գանգեր, ատամներ, կողոսկրեր եւ մարմնի այլ մասեր”,-նշված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի