04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2013

Ազատության հրապարակում կրքերը թեժանում են. կոչ Հայաստանի ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր՝ հուլիսի 17-ին  5 ազատամարտիկներ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:Շուրջ 2 ու կես ժամ տևած զրույց- քննարկման ընթացքում ազատամարտիկները խոսել են իրենց տարիներ շարունակ մտահոգող սոցիալ -տնտեսական, ինչպես նաև բարոյական խնդիրների մասին:  “Այնպես պարզվեց, որ մեր ներկայացված հարցերը նորից ձգձգվում են  ինչ-ինչ պատճառներով, բայց քանի որ էսօրվա օրով մենք նստած սպասում էինք մինչև մեր […]

Ինչ է բացահայտել ՎՊ-ը Երևանի քաղաքապետարանում /վիդեո/

Երևանի քաղաքապետարանի նախորդ ավագանու լիազորությունները տրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ”Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` հավելելով, որ դա բացահայտել է Վերահսկիչ պալատը: ”Այո, և դրա համար այսօր ինչ որոշումներ կան, քաղաքապետը միանձնյա է անում, հատկապես քաղաքաշինության ոլորտում”,-նշեց նա: Դիտեք` տեսանյութը:

Հայտնի թենիսիստուհուն պատժել են մերկ ֆոտոսեսիայի համար /ֆոտո/

Աշխարհի 4-րդ լավագույն թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկային կաթոլիկ միությունից դուրս են թողել մերկ ֆոտոսեսիայի համար: Լեհ թենիսիստուհին մերկ լուսանկարվել է  ամերիկյան հայտնի ամսագրերից մեկի համար: Ամսագրի այդ համարը, որում կարելի է հմայվել Ագնեշկայի գեղեցիկ մարմնով, վաճառքի կհանվի հուլիսի վերջին: Երիտասարդական կրոնական կազմակերպությունում թենիսիստուհու արարքն անբարոյական են համարել: Ավելի վաղ Ռադվանսկան նկարահանվել էր հեռուստատեսային գովազդում, որում թենիսի […]

ՀՀ դեսպանության ներկայացուցիչները քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին

ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան:

Իրենց ճի՞շտ դրսևորեցին հայկական լրատվամիջոցները /վիդեո/

Ռուսական լրատվամիջոցները հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված հրապարակումներում բավական ստահոդ լուրեր էին տարածել, իրականությունը խեղաթյուրված էին ներկայացրել: Henaran.am-ը բլոգեր Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է լուսաբանեին այս դեպքը հայկական լրատվամիջոցները, արդյոք պետք է անընդհատ տարածվի ազատամարտիկի նկարը, որտեղ նա կանացի խալաթով է, ինչը հենց ամենաշատն է վիրավորել և նրա ընտանիքի անդամներին, և բոլորիս: […]

Մեծ Բրիտանիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները. ո՞ր աստղերն են գոհ նոր օրենքից /ֆոտո/

Առաջադեմ Ամերիկայի օրիանկին հետեւելով` Մեծ Բրիտանիայում եւս օրինականացրել են միասեռականների ամուսնությունները: Այսուհետ միայն կանանց կամ միայն տղամարդկանց ռոմանտիկ զույգերը կաող են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը:  Այժմ բրիտանական խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագիծը պետք է նաեւ թագավորական սանկցիա ստանա, ինչից հետո ուժի մեջ կլինի:  Բրիտանական աստղերից շատերը, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, եւս կարող են […]

Քաղաքապետարանն արձագանքում է Անահիտ Բախշյանի մեղադրանքներին

Երեւան քաղաքի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունների առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված Երեւան քաղաքի ավագանու անդամների գրավոր հարցերին պատասխանելու պարտականությունը Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ դրվել է աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա: Ըստ […]

Ով է գումար փոխանցել Հրաչյա Հարությունյանի ընտանիքին. ՊՆ-ն էլ կփոխանցի՞

Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվել է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար հատկացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Հրաչյա Հարությունյանը քրոջ դուստրը ասաց, որ իր ոչ հավաստի տեղեկություններով` երեկ իրենց գումար է փոխանցել ՊՆ-ը: Սակայն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեկ իրենք ընկերներով են այցելել վարորդի ընտանիքին, և […]

Դի Կապրիոն գտել է պապարացցիներից թաքնվելու ելքը

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն փողոց է դուրս եկել այնպիսի տեսքով, որը հիշեցրել է նրա հերոսին Ալեքսանդր Դյումայի վեպի էկրանավորման մեջ: Վենետիկում դուրս գալով զբոսանքի` Լեոն ավելի լավ ելք չի գտել լրագրողներից խուսափելու համար, քան փողոց դուրս գալ կարնավալային դիմակ հիշեցնող աքսեսուարով` կերպարին հավելելով նաեւ արեւային սեւ ակնոցը: Այդ տեսքով էլ 38-ամյա դերասանը վայելել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի