06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2013

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրի առաջին կիսամյակի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային  ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 […]

Կշահեն Սյունիքն ու սյունեցին. Վահե Հակոբյան

Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արեւմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել  “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի եւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային […]

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել  արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները,  բակերը, այգիներն ու պուրակները: Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը կհամալրվի ևս 14-ով:  Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում  9 փողոցներում արդեն ավարտվել է […]

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:  Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում`Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառհամայնքում` 2 դեպք: Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ […]

Կենսաթոշակների գործից անջատվել և դատարան է ուղարկվել ևս մեկ քրեական գործ

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան:  Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների […]

Սեւանա լճի ջուրը ստուգվում է. ԱՆ արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

ՀՀ առողջապահության նախարարությունը արձագանքել է Henaran.am-ի “Ահազանգ. Սեւանի ջրից են վարակվե՞լ” հրապարակմանը: Հիշեցնենք, որ Աշոտ Ղահրամանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ Սեւանից վերադառնալուց հետո իր եւ եւս երկու հոգու մոտ վարակ է հայտնաբերվել: Կասկածներ կան, որ ջրից է: “Մշտապես ջրից փորձանմուշներ վերցնում,  ստուգում են համապատասխան չափորոշիչներով: Բայց Սեւանը մեծ է, եւ պետք է հստակ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի ցեղասպանագետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած ”Անընդունելի անտարբերություն” հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ”Անընդունելի անտարբերություն” գրքի հայերեն հրատարակման առթիվ և […]

Մխիթարյանը 4 շաբաթով դուրս մնաց

Երեկ շվերյցարական ”Լյուցերն”-ի հետ խաղից հետո Հենրիխ Մխխիթարյանը վնասվածք է ստացել: Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, ապա նրան փոխարինել են: Այսօր Մխիթարյանը բուժզննում է անցել և ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի գլխավոր բժիշկ Մարկուս Բրաունը հայտարարել է, որ Մխիթարյանը սրունքթաթային հոդի առաջային կապանների մասնակի կտրվածք է ստացել և շարքից դուրս մնացել 4 շաբաթով: 

Նախագահը հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը` որոշում եմ. Արմեն Դանիելյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի