Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում
_1374067714.jpg)
ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում`Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառհամայնքում` 2 դեպք:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`
- հիվանդներիօջախներումկատարվելենհամաճարակաբանականհետազոտություններ,
 - պարզաբանվել են հնարավորաղբյուրևփոխանցմանուղիհանդիսացողբոլորգործոնները,
 - հիվանդներիվաղաժամհայտնաբերմանուղղությամբ իրականացվել են բակային համայցեր,
 - ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,
 - բնակչության շրջանում տարվել էառողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և այլն:
 
Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներեն իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ:
                










































