Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրի առաջին կիսամյակի արդյունքները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/003_1374070603.jpg)
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 խաղադաշտերի կառուցման ծրագիրը: 34 շենքերի ճակատային մասերի մաքրման, ներկման աշխատանքներից 14-ում գործընթացն ավարտվել է: Մայթերի սալիկապատման մասով աշխատանքներն ավարտվել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաև Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաներում, Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան և մի շարք այլ փողոցներում: Ծրագրով նախատեսված 26.000 հազար քմ-ից առաջին կիսամյակում սալիկապատվել է 15500 քմ-ն: Ընթացքի մեջ են նախատեսված 3 նոր այգիների կառուցման աշխատանքները: Թվով 2 առողջապահական հիմնարկներից 9-րդ մանկական պոլիկլինիկայում ջեռուցման ցանցի տեղադրման և նորոգման աշխատանքները շարունակվում են, իսկ ”Արաբկիր” մանկական պոլիկլինիկայում ծրագիրը կմեկնարկի և կավարտվի 3-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են նաև թվով 16 գրադարանների ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները, որոնցից 6-ում դրանք ավարտվել են, մնացած 10 գրադարաններում կավարտվեն սահմանված ժամկետներում: Նախատեսված է 2 թանգարանների ջեռուցման ցանցերի անցկացման ծրագիր, որոնցից Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, ”Էրեբունի” պատմամշակութային արգելոց– թանգարանում աշխատանքները կսկսվեն 3-րդ եռամսյակում: Թվով 4 երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ջեռուցման ցանցի կառուցման և 2 մշակութային տների հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև թվով 27 ՆՈՒՀ-երի հիմնանորոգման ծրագիրը, որը կավարտվի 3-րդ եռամսյակում: Շարունակվում են նաև Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի թվով 29 շենքերի գազիֆիկացման աշխատանքները: