14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Սեւանա լճի ջուրը ստուգվում է. ԱՆ արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

ՀՀ առողջապահության նախարարությունը արձագանքել է Henaran.am-ի “Ահազանգ. Սեւանի ջրից են վարակվե՞լ” հրապարակմանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Ղահրամանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ Սեւանից վերադառնալուց հետո իր եւ եւս երկու հոգու մոտ վարակ է հայտնաբերվել: Կասկածներ կան, որ ջրից է:

“Մշտապես ջրից փորձանմուշներ վերցնում,  ստուգում են համապատասխան չափորոշիչներով: Բայց Սեւանը մեծ է, եւ պետք է հստակ իմանաք որ ափի մասին է խոսքը: Ստեղծված աշխատանքային խումբը հենց այդտեղ նորից փորձանմուշ կվերցնի”,-ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Խմբագրությունը առողջապահության նախարարությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվությունը: Նախարարությունից խոստացան փորձաքննությունից հետո տեղյակ պահել արդյունքների մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ