04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2013

Վահե Հակոբյանը` Սյունիքի մարզպետ /վիդեո/

Քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հրապարակվել է Սյունիքի նոր մարզպետի անունը: Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, ընդունվել է միաձայն: Վահե Հակոբյանը թիվ 38 ընտրատարծքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանն է: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրենի որդին է: Ինչպես ավելի […]

“Playboy”-ը` ամենահայրենասեր ապրանքանիշերի ցանկում

“Playboy” ապրանքանիշը ներառվել է ԱՄՆ-ի ամենահայրենասեր առեւտրային ապրանքանիշերի ցանկում: 4 հազար ամերիկացիների շրջանում կատարված հարցման համաձայն` ամենահայրենասիրական ապրանքանիշը “Jeep”-ն է: Հարցվածների 98 տոկոսը նշել է, որ հենց այս ապրանքանիշն է ամենահայրենասերը: Հայրենասեր ապրանքանիշերի ցանկի առաջին տասնյակում են հայտնվել նաեւ “Coca-Cola”-ն, “Hershey’s”-ը, “Levi Strauss”-ը, “Disney”-ն, “Colgate”-ը, “Zippo”-ն, “Wrigleys”-ը, “Ralph Lauren”-ը, “Kodak”-ը եւ “Gillette”-ը:   Թե որ […]

Վարչապետը բնակիչներին իր հետ տարավ` պոկում էին ճաղավանդակները /վիդեո/

Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀԿ շենքի դիմաց հավաքվել էին “հանրային շահի” զոհ դարձած քաղաքացիները: Նիստից հետո վարչապետը մոտեցավ բողոքավորներին: Նախ նա հետաքրրքվեց, թե որ շենքերի բնակիչներն են, ապա խնդրեց 10 հոգու իր հետ ներս գնալ կառավարություն: Բնակիչները այնքան զայրացած էին, որ միմյանց հրմշտում էին վարչապետի հետ միասին կառավարություն մտնելու և իրենց պահանջը ներկայացնելու համար: […]

Երբեք մի ասա երբեք. Աբրահամյանը` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին /վիդեո/

”Երբեք մի ասա երբեք”,-ասաց ՀՀԿ ԳՄ նիտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե հնարավ՞որ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնանկ արվի:  Սակայն նա նշեց, որ այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: Հարցին, թե ինչ տրամադրություն ունի նախագահը Իշխան Զաքարյանին սեպտեմբերին վերանշանակելու վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանեց. ”Դեռ չի հայտնել նման ցանկություն: Եթե կառաջարկի, […]

Միացան “Հարսնաքարի” ջրցանները /վիդեո, ֆոտո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքի ժամանակ բողոքի ակցիա էին անում “Վահե Ավետյան” նախաձեռնող խմբի անդամները: Հենց այդ ժամանակ հանկարծակի միացան համալիրի շրջակայքում տեղադրված ջրցանները, որոնց ջրերը ցայտում էին հավաքվածների վրա: Անհարմար դրության մեջ հայտնվեցին լրագրողները ովքեր պատնեշին նստած աշխատում էին: Թրջվեցին նաեւ լրագրողների համակարգիչները: Ստիպված նրանք տեղափոխվեցին մայթ, որտեղ […]

Տարեց գեյը որդեգրել է զուգընկերոջը` հանուն հարկեր չվճարելու

Ամերիկացի տարեց գեյը` 65-ամյա Ջոնը, որդեգրել է մեկ այլ տարեց գեյի` 73-ամյա Գրեգորիին: Ջոնը որոշել է որդեգրել իր զուգընկերոջը նրա համար, որպեսզի քիչ հարկեր վճարի: Տղամարդիկ, որոնք միասին են ապրել 45 տարի, որդեգրման գործընթացը կազմակերպել են, որպեսզի մեկի մահվան դեպքում մյուսը կարողանա ժառանգել նրա տունը` առանց հարկերի 15 տոկոսը վճարելու:  Ջոնը չէր կարող որդեգրել Գրեգորիին` […]

Ես երբեք չեմ շտապում.Հովիկ Աբրահամյանին դիտողություն չի արվել /վիդեո/

ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նիստի ընթացքում նախագահը դիտողություններ չի արել իրեն ՎՊ-ի հաշվատվությունից հետո կառավարությանը սուր քննադատության ենթարկելու համար: ”Որևէ գնահատական չի եղել, մենք քննարկել ենք մեր մեջ որոշել, թե ինչպես պետք է պահենք մեզ նման դեպքերում”,-ասաց նա: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ մեկին անհատապես դիտողություն […]

Յուրի Վարդանյանի հետևից /վիդեո/

ՀՀԿ-ի Սուսաննա տատիկը այսօր կառավարության շենքի ետնամուտքի մոտ հանդիպեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանին: Մի քանի րոպե իր առողջությունից ու թոռնիկի զինծառայությունից խոսելուց հետո` տատիկը օրհնելով ճանապարհեց նախարարին: Յուրի Վարդանյանի հեռանալուց անմիջապես հետո Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչի մասին խոսեցին.”Էս ում հետ էի խոսում ”, հարցրեց “հանրապետական ” տատիկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Գասպարիին տարան /վիդեո/

Քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր մասնակցում է “Հարսնաքարի” մոտ կազմակերպված բողոքի ակցիային: Նրան սակայն ոտիկաններն այս անգամ չթողեցին պառկի որպես բողոքի նշան: Ոտքերից եւ ձեռքերից բռնելով` ոստիկանները Գասպարիին մտցրեցին ավտոմեքենա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Գասպարիին պարզապես բաժին են կանչել: Մինչ այդ, երեք-չորս ակտիվիստ ոստիկանների նյարդեր ամրությունն էին ստուգում:  Իսկ թե ինչպես էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի