06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2013

Հայ բժիշկները հավաքվեցին Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում երեկ մեկնարկեց Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը և համագումարի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ “ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ   Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 11-րդ  համագումարի մասնակիցներին։   1960-ական թվականներից ի վեր առողջապահության սփյուռքահայ մասնագետները փորձում էին համախմբել […]

Եգիպտոսում դարձյալ քաոս է. նախագահական աթոռից զրկված Մուրսին կալանավորված է /վիդեո/

Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին ժողովրդին ուղված իր խոսքում հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին հեռացված է իր պաշտոնից: Նրա խոսքով` Մուրսին չկարողացավ արդարացնել ժողովրդի սպասելիքները եւ այժմ երկրի սահմանդրության գործողությունները դադարեցված են, գրում է “BBCRussia” կայքը: “Մուսուլման եղբայրներ” իսլամական շարժումը, որն էլ Մուրսիին ներկայացրել էր որպես նախագահ, հայտարարել է, որ Մուրսին […]

Օբաման Անկախության օրը խորովածով կնշի /վիդեո/

Այսօր ԱՄՆ-ը նշում է գլխավոր ազգային տոնը` Անկախության օրը: Երկրի բոլոր քաղաքներում, մասնավորապես` Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, մի շարք տոնակատարություններ տեղի կունենան, գրում է “ИТАР-ТАСС”-ը: Մայրաքաղաքի կենտրոնում Ազգային շքերթ կկայանա: Կոնգրեսի շենքի մոտ գտնվող կապիտոլիումի բլուրի վրա համերգ տեղի կունենա: Տոնակատարությունը, ինչպես միշտ, կավարտվի հրավառությամբ:  Նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի հրապարակային միջոցառումներին: Նա իր կնոջ` […]

Բժիշկը սրտի վիրահատությունից հետո մահացու ծեծի է ենթարկել հիվանդին /ֆոտո//վիդեո/

Պերմի սրտանոթային վիրաբուժության կենտրոնում աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել: Բժիշկը ծեծել է հիվանդին, ով նոր էր վիրահատվել: Կատարվածը ֆիքսել են դիտարկման տեսախցիկները: Անասթեզիոլոգը նախ հարվածել է հիվանդ մարդու դեմքին, այնուհետեւ` կրծքավանդակին` սրտի շրջանում: Հիվանդը մի կերպ փորձել է խուսափել հարվածներից, քանի որ դեռեւս ուշքի եկած չի եղել անզգայացումից հետո: Ըստ որոշ տվյալների` հիվանդը կտրուկ է […]

Քոչարյանը երբեմն ճիշտ էր. Առավոտ

“Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր ”աղբյուրների” ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի […]

Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը. 168 ժամ

“168 ժամ”-ի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենեւին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի։ […]

Իշխանն անդրդվելի է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ՎՊ նախագահ է ցանկանում դառնալ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ ցանկությունը սրվել է հատկապես վերջին շրջանում, երբ աղմկոտ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի գլխին “սեւ ամպեր” կուտակվեցին, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան այլեւս թույլ չտա պաշտոնավարել երկրորդ ժամկետում: Սակայն թերթի տեղեկություններով՝ […]

ՎՊ-կառավարություն. խուլը՝ համրին. Հայոց աշխարհ

Պայմանականորեն, չափազանց պայմանականորեն ասած, կառավարության եւ Վերահսկիչ պալատի պայքարը մոտենում է միջանկյալ վերջնագծին։   “Հայոց աշխարհն ” է անդրադառնում թեմային:  Միջանկյալ, քանզի ինչպիսին էլ լինեն որոշումներն ու լուծումները, չեն հանգեցնի դրանք աշխարհի վերջին։ Պետական միջոցների մսխման եւ թալանի հետ կապված խնդիրներ այսուհետ էլ կառաջանան։ Վերջնագծին, քանզի արտահայտվեցին բոլորը. ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ ՎՊ-ն, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ […]

Որ դեպուտատի կառույց լիներ՝ վրա չէին տա. Առավոտ

Վեց ամիս առաջ “Երիտասարդական մետրո” կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանաթյամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։ Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։  Ըստ “Առավոտ”-ի, նոր-նոր գրավաճառներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի