17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եգիպտոսում դարձյալ քաոս է. նախագահական աթոռից զրկված Մուրսին կալանավորված է /վիդեո/

Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին ժողովրդին ուղված իր խոսքում հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին հեռացված է իր պաշտոնից: Նրա խոսքով` Մուրսին չկարողացավ արդարացնել ժողովրդի սպասելիքները եւ այժմ երկրի սահմանդրության գործողությունները դադարեցված են, գրում է “BBCRussia” կայքը:

“Մուսուլման եղբայրներ” իսլամական շարժումը, որն էլ Մուրսիին ներկայացրել էր որպես նախագահ, հայտարարել է, որ Մուրսին ներկայումս կալանքի տակ է ռազմական բազայում: Տեղեկություն է տարածվել այդ շարժման եւս 2 բարձրաստիճան պաշտոնյանների կալանքի մասին, որոնք Եգիպտոսում իշխանության գլուխ էին կանգնած:

Զինվորականների հայտարարությունը Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված Մուրսիի հարյուր հազարավոր հակառակորդները ցնծությամբ են ընդունել: Տոնակատարությունը` հրավառությամբ եւ պարերով, շարունակվել է ողջ գիշեր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳիՄունը մտահոգություն է հայտնել Եգիպտոսում ընթացող իրադարձությունների կապակցությամբ եւ կոչ է արել հարգել մարդու իրավունքները, մասնավորապես` նման հավաքների եւ սեփական կարծիք արտահայտելու ազատությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մտահոգություն է հայտնել` Մուրսիին հեռացնելու` զինվորակնների որոշման կապակցությամբ:ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ նշվում է նաեւ երկիրը` քաղաքացիական ձեւով ղեկավարելուն վերադառնալու անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ