16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎՊ-կառավարություն. խուլը՝ համրին. Հայոց աշխարհ

Պայմանականորեն, չափազանց պայմանականորեն ասած, կառավարության եւ Վերահսկիչ պալատի պայքարը մոտենում է միջանկյալ վերջնագծին։   “Հայոց աշխարհն ” է անդրադառնում թեմային:

 Միջանկյալ, քանզի ինչպիսին էլ լինեն որոշումներն ու լուծումները, չեն հանգեցնի դրանք աշխարհի վերջին։ Պետական միջոցների մսխման եւ թալանի հետ կապված խնդիրներ այսուհետ էլ կառաջանան։ Վերջնագծին, քանզի արտահայտվեցին բոլորը. ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ ՎՊ-ն, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները՝ կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսների միջոցով։   

Ցավոք, ոչ մի բանավեճ, բառի սովորական իմաստով, ՎՊ-ի եւ կառավարության միջեւ չստացվեց։ Սովորական բանավեճում այն բանից հետո, երբ A մասնակիցը ասաց, թե բյուջեն հսկայական գումարներ է կորցրել, իսկ B մասնակիցը ներկայացրեց տվյալներ, համաձայն որոնց, կորուստներն այնքան էլ մեծ չեն, A մասնակիցը պետք է կա՛մ որեւէ լրացուցիչ փաստարկ բերի իր տեսակետի օգտին, կա՛մ ընդունի սխալը։   Այստեղ տեղի չի ունենում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Երկխոսությունը շարունակվում է կույրի հետ խուլի զրույցի ոգով, մինչեւ երկխոսությանը հատկացված ժամանակի լրանալը։ 

Բայց ամենավատը, իհարկե, դա չէ։ Պարզապես բանավեճի մասնակիցներն առավել քան համոզված են, որ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի։

Ո՛չ նախարարները, որոնց գերատեսչություններում զբաղված են բացահայտ թալանով (թեկուզեւ ո՛չ Վերահսկիչ պալատի ներկայացրած ծավալներով), ո՛չ էլ ՎՊ-ն, որը (կանխամտածված, թե ոչ) վերջնականապես կոտրեց մարդկանց հավատը պետության նկատմամբ՝ հրապարակելով անհեթեթ թվեր։    Ոչ մեկը ոչ մի պատիժ չի կրի, քանզի նրանք բոլորը “անդիպչելի” են։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ