06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2013

Կլերիդիսը ստու՞մ էր.սկանդալ Կիպրոսում` սեփականատերերի վերագրանցումներ` առանց համաձայնության

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` օֆշորում ”գրանցված” կազմակերպության մասին վերջին մեկ ամիսների աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Վերջին շրջանում Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչները, անգամ Կիպրոսի դատախազը հայտարարում էին, թե առանց մարդու ցանկության այդ երկրում ոչինչ գրանցել հնարավոր չի: Բայց պարզվում է, որ երեկ Կիպրոսի խորհրդարանում այս մասին քննարկումներ են եղել, իսկ հենց կիպրոսյան ընկերություններն էլ մեղադրում […]

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն”  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ”  կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման […]

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց

Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000  քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: […]

Եթե հաներ կհաներ` ու՞մ էր սպասում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր “Հենարանք” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե մամուլում խոսակցություններ են շրջանառվում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության մասին, պատասխանեց, որ կարող է մի միլիոն օրինակ բերել նման կարգի չիրականացված պաշտոնանկությունների վերաբերյալ. ”Հայաստանում էսպեսա` աչքս տեսնի, մինչև չտեսնի ես չեմ հավատում, մնացածը արդեն զուտ ենթադրությունների, մտվարժությունների ոլորտից է, որովհետև եթե հաներ […]

Խայտառակ միջադեպ Ազգային ժողովում

”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”,-այսօր Ազգային ժողովում ընթացող ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ իր զեկույցում արտահայտեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա նաև նշեց, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի […]

”Լիվերպուլը” պահանջում է իջեցնել Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ”Լիվերպուլը” ցանկանում է գնել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանին, եթե իջեցվի նրա տրանսֆերային արժեքը: Այս դեպքում անգլիական ակումբը ամբողջ գումարը պատրստ է փոխանցել ուկրաինական ակումբին մեկ օրվա ընթացքում: Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման պայքարին է միացել նաև ”Բորուսիան”:

Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի դեմ

“Վահե Ավետյան” հասարակական շարժումը հայտնում է, որ այսօր` ժամը 19:30-ին, Ավան թաղամասի “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում նախաձեռնում է պիկետ:    “Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս […]

Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովը` վաղը

Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Դաշնությունն իր 14-ամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը` դավանելով “բաց երիտասարդական աշխատանքի” սկզբունքին: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի արժեքավոր տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում, Սփյուռքում: ԵԱԴ-ն […]

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի