04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2013

Ֆինլանդիայի կառավարությունը հղի Քեյթ Միդլթոնին պահպանակներ է նվիրել

Ֆինլանդիայի սոցիալական ծառայությունը դքսուհի Քեյթ Միդլթոնին եւ արքայազն Ուիլյամին “երիտասարդ ծնողների” համար նախատեսված անհրաժեշտ պարագաների հավաքածու է ուղարկել: Հավաքածուի մեջ են մտնում ձմեռային կոմբինեզոն, փափուկ սանր, քսուք, կնգուղով սրբիչներ, ռետինե խաղալիքներ` ատամների համար, ինչպես նաեւ պահպանակներ: Նման փաթեթներ Ֆինլանդիայի կառավարությունը տրամադրում է բոլոր ապագա մայրերին: Նրանց նպատակն է ապահովել բոլոր երեխաներին կյանքի առաջին ամիսների ընթացքում […]

Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտեր, որ ոչ միայն ունենք, այլև որտեղ են դրանք տեղակայված

Եթե մարդը որոշում է կայացրել նստել համակարգչի դիմաց և գրանցվել ինչ որ մի ցանցում, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ ինչ որ մեկը կարող է վերահսկել իր վիրտուալ կյանքը: Բլոգեր Տիգրան Քոչարյանը բավականին երկար ժամանակ է հատկացրել դա ուսումնասիրելու համար և հստակ կարող է ասել.”Եթե դուք գրանցվեցիք համացանցում ուրեմն դուք Ձեր անձնական եսի մի մասը, […]

Ազգային ժողովում երանելի ժամանակներ են /վիդեո/

Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովը:  Խորհրդաժողովի ժամանակ քանի որ Ազգային ժողովի դահլիճը լի էր արտասահմանցի հյուրերով, ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական, ինչպես նաև ՀՅԴ-ական պատգամավորները միասին էին նստել: Ի դեպ, նրանք նստել էին ընդդիմության համար նախատեսված նստատեղերին: Իշխանությունն, “այլընտրանքը” և ընդդիմությունն այսօր մոռացել էին […]

Որտեղ են հանգստանում պատգամավորները /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այս տարի էլ սովորության համաձայն հանգստանալու է հայրենի Վանաձորում ընտանիքի հետ: Այս մասին Բաղդասարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Իսկ Վոլոդյա Բադալյանը ”Քոբուլեթի, էլի գալիս եմ Սևան, էլի գնում եմ Քոբուլեթի”: Շարունակությունը` տեսանյութում:

Ընդունելություն նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:

Ընդդեմ թմրամիջոցների անօրինական շրջանառության

Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ: Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ.  գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային […]

Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ շինությունը /ֆոտո//վիդեո/

Չինաստանի Չենդու քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ շինությունը` “The New Century Global Center”-ը` 500 մետր երկարությամբ, 400 մետր լայնությամբ եւ 100 մետր բարձրությամբ: Մակերեսը` 1.76 մլն քառակուսի մետր է: Այն չափսերով 3 անգամ գերազանցում է Պենտագոնը եւ կարող է իր մեջ տեղավորել 20 Սիդնեյի օպերայի շենքից: Շինությունը կառուցվել է 3 տարի: Այնտեղ կտեղակայվեն գրասենյակներ, առեւտրի […]

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի “Երեւան” առեւտրի տուն

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երեւանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում “Առեւտրի տուն “Երեւան”” առեւտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջեւ համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում […]

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ  Լիխոմանովը, առանձնահատուկ կարեւորելով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի