09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի “Երեւան” առեւտրի տուն

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երեւանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում “Առեւտրի տուն “Երեւան”” առեւտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջեւ համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաեւ Սանկտ Պետերբուրգում “Երեւան” առեւտրի տան կառուցումը. “Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք եւս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը  եւ Երեւանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում “Սանկտ Պետերբուրգ” հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երեւանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը  Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները եւս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առեւտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երեւանի քաղաքապետի եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ “Երեւան” առեւտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջեւ ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու գործում:

Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության միջեւ ստորագրված առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նեւսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաեւ 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ