Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտեր, որ ոչ միայն ունենք, այլև որտեղ են դրանք տեղակայված
Եթե մարդը որոշում է կայացրել նստել համակարգչի դիմաց և գրանցվել ինչ որ մի ցանցում, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ ինչ որ մեկը կարող է վերահսկել իր վիրտուալ կյանքը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը բավականին երկար ժամանակ է հատկացրել դա ուսումնասիրելու համար և հստակ կարող է ասել.”Եթե դուք գրանցվեցիք համացանցում ուրեմն դուք Ձեր անձնական եսի մի մասը, Ձեր անվտանգությունը նվիրում եք համացանցին: Ընդ որում դուք չգիտեք ինքը բարեխիղճ է թե անբարեխիղճ, Ձեր տվյալներին տիրապետողը ինքնա որոշում ոնց տնօրինի դրանք”:
Բոլոր երկրներում էլ իրականացվում են գաղտնալսումներ, գոյություն ունի քարտեղ, որի գույներից հասկանալի է դառնում թե որ երկիրն է ավելի շատ գաղտնալսվել: Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը սակայն չի կարող ասել, թե որ շրջանում է ավելի շատ գաղտնալսվել Հայաստանը: Կոնկրետ քարտեզի վրա Հայաստանը դեղին գույն ունի, որը նշանակում է, որ մեր երկիրը նույպես քիչ չէ գաղտնալսվել.”Գուցե դա ընտրությունների շրջանն է եղել”,-նշեց նա:
Մասնագետների դիտարկմամբ, սակայն որևէ մեկը իրավունք չունի օգտագործելու իր տիրապետության տակ գտնվող ինֆորմացիան, դրա հետ կապված աշխարհում բազմաթիվ դատական պրոցեսներ են եղել:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով ներկայիս պայմաններում այնքան էլ հեշտ չէ գաղտնիքը տարբերակելը, ըստ նրա այս արագ փոփոխվող իրականության մեջ դա բավականին բարդ է. «Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտեր, որ ոչ միայն ունենք, այլև որտեղ են դրանք տեղակայված, որովհետև Google maps-ի վրա շատ պարզ երեւում էր”:
Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլորպես օրինակ մատնաշեց հաճախ հանդիպող փաստը .”Զինվոր ֆեյսբուքում ՝ բաց տարածքում գրի, որ այսինչ զորամասում, որտեղ դու ծառայում ես, բարոյալքված վիճակ է, հրամանատարը լավը չի՝ կոպիտ ասած անասունա , թշնամին կարող է պատկերացում կազմել, թե որոնք են թույլ տեղերը, որտեղ զինվորները շահագրգռված չեն դիրքերը պահելու և կարող է համապատասխան հետևություն անել”:
Մասնագետները տեղեկացնում են որ սոցցանցերից լօգտվողանձինք ուշադիր լինեն ցանկացած նկար կամ տեսանյութ տեղադրելիս: Դրանք ջնջելու դեպքում էլ դրանք պահպանվում են համապատասխան տեղեկատվական համակարգում և հետո կարող են օգտագործվել: