03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսող իշխանությունը թվային առումով, բնականաբար, չի ներկայացնում, թե զինված ուժերը քանի միլիարդի կորուստ են ունեցել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի դեմ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով:
Խոցված, թշնամուն հանձնած սպառազինություն, զինտեխնիկա, զինամթերք, ռազմական օբյեկտներ և այդպես շարունակ:
Դեռ չեմ խոսում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հետևանքով Ադրբեջանին հանձնված Քարվաճառից ու Քաշաթաղից հետո 3 մարզի երկայնքով ձևավորված առաջնագծի, դրա ենթակառուցվածքների, զորամասերի անխուսափելի ծախսերի մասին, որոնց անհրաժեշտությունը ևս պատերազմի հետևանք էր:
Ես դեռ խոսում եմ նյութական վնասների ոչ ամբողջ ցանկի մասին ու անդրադարձ չեմ անում զինված ուժերի կամ տնտեսության վրա այլ վնասակար ազդեցության մասին:
Հերիք չէ, որ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել, դեռ մի բան էլ հոխորտում ու գլուխ են գովում: Կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ