06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ընդդեմ թմրամիջոցների անօրինական շրջանառության

Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ:

Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ.  գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային վարժանքների եւ տարածաշրջանային “Կանալ” գործողության կազմակերպման խնդիրները, համաձայնեցրին ՀԱՊԿ անդամ պետությունների 2013-2017 թթ.  հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծը  եւ այլն:

ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ