Մեկ տեղամասում առավելության է հասել Հանրապետական թեկնածուն

Պռոշյանի թիվ 28/01 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների մշակումը: Նախնական տվյալներով ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը ստացել է 689 կողմ ձայն, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը 535, Ալեքսան Ալեքսանյանը 89, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 28/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների մշակումը շարունակվում է: