06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանը “Ոսկե Ծիրանի” կողքին է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ մասնակցել է  “Ոսկե ծիրան” միջազգային 10-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով փառատոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.  “Փառատոնի օրերին իսկապես մեծ ոգեւորություն է նկատվում մայրաքաղաքում: Երեւանցիները մեծ հպարտությամբ են մասնակիցը դառնում այս ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումների: Վստահ եմ, որ հաջորդ տարիներին  “Ոսկե ծիրանը” ավելի ու ավելի կզարգացնի իր ծրագրերը եւ ավելի ներկայանալի կդառնա: Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է լինելու կազմակերպիչների կողքին, որպեսզի կինոարտադրողներն ու ստեղծագործողները նոր հնարավորություններ ստանան աշխարհին ներկայանալու”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ փառատոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի եւ “Ոսկե ծիրան”  երեւանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի առթիվ  “Կինոյի զարգացման  “Ոսկե ծիրան” հասարակական կազմակերպության տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ