01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանձնաժողովականները ծափահարեցին թեկնածուին /վիդեո/

Պռոշյանի գյուղապետ թեկնածու, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը կնոջ հետ քվեարկեց 26/02 ընտրատեղամասում: Երբ նա մտավ տեղամաս, հանձնաժողովի անդամները ծափահարեցին: Henaran.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամները ասացին, որ ոչ միտում չկար: “Մյուս երկու թեկնածուներն էլ այստեղ քվեարկեցին, նրանց մտնելուց էլ ծափահարեցինք”,-ասացին նրանք:

Հիշեցնենք, որ գյուղապետի թեկնածուները երեքն են.  “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին թեկնածուն ծափահարությունները համարեց իբրեւ հարգանքի նշան: Ընտրվելուց հետո առաջին գործը դպրոցի կոյուղու նորոգումն է լինելու:

Թեկնածուի հարցազրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ