01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սյունիքի մարզպետի առաջին խորհրդակցությունը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ ուրբաթ  օրը՝ հուլիսի 12-ին տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլեւ որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարեւորեց մինչ այժմ կատարված աշխատանքները եւ ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական նոր մակարդակի:

Մարզպետը կարեւորեց նաեւ իր եւ աշխատակազմի բաց եւ թափանցիկ գործելաոճը: Ստորաբաժանումների գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով մարզպետ Վ. Հակոբյանը հանձնարարեց ներկայացնել 2013 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ եւ առաջիկա անելիքները:

Տեղերում ծառացած խնդիրներին ծանոթանալու եւ դրանց հնարավոր լուծումները որոշակիացնելու նպատակով հանձնարարվեց կազմել ժամանակացույց՝ ըստ տարածաշրջանների եւ ենթաշրջանների այցելության նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի կայք էջից: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ