04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2013

Ազատամարտիկների անունից պահանջում եմ Սերժ Սարգսյանից, որ Պուտինը ներողություն խնդրի /վիդեո/

Հետախույզ վետերանների միության վարչության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը այսօր հուլիսի 18-ին՝ Ազատության հրապարակում ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին խոսեց ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդի մասին: “Բոլորս տեղյակ ենք 3-4 օր առաջ խալաթով ազատամարտիկից, որը Մոսկվայի դատարաններից մեկում նստած էր ռեշոտկի հետևը, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար: Ամեն մեկս պետք է վերցնենք մեր վրա: […]

Քաղաքական հնարք է. Շարմազանովը` ”Բարև Երևանի” նախաձեռնության մասին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն է, որ ՀՀ-ում սոցիալական խնդիրներ կան: ”Այն, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր քաղաքացիների սոցիալական վիճակն էլ լավանա, դա փաստ է, և դրա համար լավագույն միջոցը տնտեսական աճն ու տնտեսական զարգացումն է, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, նոր պայմաններ լինեն: Դրա համար է, որ մենք նվազագույն աշխատավարձը […]

Օլիագարխներն ինչո՞ւ են դժգոհում

 ”Դժվար է, երբ դու ոչինչ չունես, դու ունես տասը երեխա և ունես մեկ կարտոֆիլ, շատ դժվար է, այսպես ընտանիք պահպանելը, երբ պետությունը քեզ պահպանելու փոխարեն քեզ արժեք չի համարոմ, բայց տասնապատիկ դժվար է, երբ դու ունես ամեն ինչ, բայց չունես ոչինչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում հաճախ ենք ականատես լինում […]

Խնդրի քաղաքականացումը տեղին չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր չի քննարկվել ՌԴ-ում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցին ինքն արդեն անդրադարձել է, և ևս մեկ անգամ շեշտեց. ”21-րդ դարում որևէ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ունենալ Հայաստանի քաղաքացու հետ”: Շարմազանովը նշեց, որ այս […]

Վաղը ուշ է լինելու /վիդեո/

“Ես ինքս պայքարում եմ ոչ միայն Ձեր կամ մեր իրավունքների, այլ նաև ողջ ժողովրդի համար: Մենք մեզ չպետք է տարանջատենք ժողովրդից: Ես պայքարում եմ այն մոր համար, որը ամիսներ շարունակ կանգնած կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում մահացած իր զինվորի համարա բողոքում”,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց 6-րդ օրը հացադուլ հայտարարած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: […]

Թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուի հարցը /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնում չի քննարկվել սեպտեմբերի 29-ին կայանալիք Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվող թեկնածուի հարցը: Որոշում կկայացնի ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցը: Այդ մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիտեք` տեսանյութը:

Զգույշ պետք է լինել, թե չէ հարևանները կխառնվեն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե պետք է ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը քաղաքականացնել: Իրավապաշտպանների, քաղաքական գործիչների և շարքային մարդկանց այն տեսակետերը, թե հայ վարորդին հիվանդանոցում կանացի խալաթ հագցնելը, ապա այդպես դատարան տեղափոխելը ՌԴ-ի ընդգծված հակահայկական կոշտ քաղաքականությունն է` ուղղված հայ հասարակությունն ու ՀՀ իշխանություններին, ըստ Շիրինյանի, չափազանցված են:  ”Ինձ թվում է, թե […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանի 75-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում: Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի