06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2013

Օգոստոսի 1-ից 1000 հոգի կմնա անգործ

Առաքել Սեմիրջյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիներին: ”Երևանում մոտ 1000 հոգի ավտոկայանատեի աշխատող կա /պարկովշիկ/ ովքեր իրենց օրվա հացն են վաստակում առավոտից-գիշեր փողոցում կանգնելով, սակայն օգոստոսի մեկից նրանք զրկվելու են իրենց աշխատանքից, իսկ նրանց ընտանիքներն էլ մատնվելու են սովի, միայն այն բանի պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է քաղաքում կարմիր գծեր քաշել և […]

Դուբայում նիհարող քաղաքացիներին ոսկի կտրվի` կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց

Դուբայի բնակիչներին ոսկով կփոխհատուցեն կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Նման պարգեւ կտրվի ճարպակալման դեմ պայքարին նվիրված կառավարական “Քո քաշը ոսկի է” ծրագրի շրջանակներում:  Նրանց, ովքեր կորոշեն հրաժեշտ տալ ավելորդ քաշին, կվճարեն մեկ գրամ ոսկի յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց:  Նախագծին մասնակցելու համար պարզապես հարկավոր է կշռվել եւ մինչեւ շաբաթվա վերջ գրանցվել նիհարելու 30-օրյա կուրսերին:

Այս հաշիվը մեզ չի գոհացնում. Արման Սահակյանն ավելին է սպասում /վիդեո/

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ”Շիրակը” սեփական հարկի տակ ոչ ոքի` 1:1 խաղաց Բելգրադի ”Պարտիզանի” հետ: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Հակոբյանը, ով բացեց խաղի հաշիվը, և  Վլադիմիր Վոլկովը: Խաղից հետո ”Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյան Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին հիանալի հանդիպում անցկացնելու համար: Ոչ ոքի […]

Կճոյանը նախանձե՞ց քահանային.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  տեղեկություններով՝ Նավասարդ Կճոյանի “ագրեսիան” առ Տեր Հակոբ սկսվել է այն բանից հետո, երբ Արարատյան թեմի “Արարատ” երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին 2013 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հատուկ մրցանակ է շնորհվել։ Այս մրցանակը եզակի է, եւ առաջին անգամ է, որ միության եւսխագահը նման բարձր մրցանակի է արժանանում: […]

Հայ ավտովարորդի նկատմամբ վերաբերմունքը կազդի՞ արտագաղթին.168 ժամ

Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարը, որ ողբերգական հետեւանք ունեցավ այդ պատահարին զոհ դարձած մարդկանց, նրանց ընտանիքների համար, գրեթե նույնքան ողբերգական շարունակություն ստացավ դրանում մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար։ Բայց դրան հետեւած իրադարձությունները՝ գոնե ներհայաստանյան հանրային արձագանքի համարժեքության մասով (որը մի քանի անգամ ավելի արժեւորվեց պետական մակարդակով լռության պարագայում), որքան էլ տարօրինակ է հնչում, կարելի է […]

Վարդանիկին կփրկի գժի թո՞ւղթը. Հայկական Ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս “Հայկական ժամանակ”-ին ասել է Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին: Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։ Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց “սվիտայի” հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին […]

“Սկաբեեւյան” ոճի լրագրությունը աճում է նաեւ Հայաստանում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականում կարդում ենք.  “Ռոսիա” հեռուստաընկերության “Վեստի” լրատվա­կան ծրագրի թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպոր­տաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթա­րի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը: Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի ռեպորտաժ պատրաստել, մաս­նավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրող­ներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, եւ նույ­նիսկ եթե լրագրող չես, ապա պիտի […]

“Շմոն” խանութներում. Չորրորդ ինքնիշխանություն

 Ըստ իրավապահ մարմինների մոտ կանգնած “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների եւ պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում: Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը եւ, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին եւ գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում: Սակայն վերջին […]

Ամռան շոգն ու ընդդիմությունը. Հայոց աշխարհ

Հայրենի քաղաքական դաշտի աննախադեպ հանդարտությունը ընթացիկ ամսվա ընթացքում ընդունված է բացատրել այն տխուր հանգամանքով, որ ջախջախիչ պարտություն կրելով խորհրդարանական, այնուհետ նախագահական եւ, վերջապես, ՏԻՄ ընտրություններում, ընդդիմությունը լինելով բարոյալքված, ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ եւ չի պատկերացնում սեփական անելիքը առաջիկա չորս տարիներին։     Ընդհանուր առմամբ նման բացատրությունը միանգամայն տրամաբանական է, բայց դրա հետ մեկտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի