Ամռան շոգն ու ընդդիմությունը. Հայոց աշխարհ
Հայրենի քաղաքական դաշտի աննախադեպ հանդարտությունը ընթացիկ ամսվա ընթացքում ընդունված է բացատրել այն տխուր հանգամանքով, որ ջախջախիչ պարտություն կրելով խորհրդարանական, այնուհետ նախագահական եւ, վերջապես, ՏԻՄ ընտրություններում, ընդդիմությունը լինելով բարոյալքված, ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ եւ չի պատկերացնում սեփական անելիքը առաջիկա չորս տարիներին։
Ընդհանուր առմամբ նման բացատրությունը միանգամայն տրամաբանական է, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի կերպ չի կարող համարվել սպառիչ։ Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:
Կարծում ենք, ընդդիմության պասիվությանը զգալի չափով նպաստում է այս տարվա ոչ այնքան շոգ ամառը։
Ընդհանրապես եղանակի ազդեցությունը հեղափոխական տրամադրությունների վրա քիչ ուսումնասիրված թեմա է քաղաքագիտության մեջ։ Սովորաբար կարելի է հանդիպել միայն “տեղատարափ անձրեւը խոչընդոտեց միտինգի անցկացմանը” կամ “սաստիկ քամին պոկեց ցուցարարի ձեռքից արտահերթ ընտրությունների պահանջով ցուցապաստառը” կարգի հայտարարությունների։
Բայց սա ծայրաստիճան մակերեսային մոտեցում է։ Այստեղ հնարավոր են բավական հետաքրքիր ընդհանրացումներ։
Որպես օրինակ դիտարկենք այնպիսի գործոնը, ինչպիսին է բարձր ջերմությունը։ Վիճակվե՞լ է արդյոք ձեզ մի քանի ժամ շարունակ գտնվել չափից ավելի տոթ սենյակում, որտեղից այս կամ այն պատճառով չեք կարող հեռանալ։ Եթե այո, ապա հիշեք, թե ինչպես են աճել ձեր նյարդայնությունն ու ագրեսիան։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: