10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ ավտովարորդի նկատմամբ վերաբերմունքը կազդի՞ արտագաղթին.168 ժամ

Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարը, որ ողբերգական հետեւանք ունեցավ այդ պատահարին զոհ դարձած մարդկանց, նրանց ընտանիքների համար, գրեթե նույնքան ողբերգական շարունակություն ստացավ դրանում մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար։ Բայց դրան հետեւած իրադարձությունները՝ գոնե ներհայաստանյան հանրային արձագանքի համարժեքության մասով (որը մի քանի անգամ ավելի արժեւորվեց պետական մակարդակով լռության պարագայում), որքան էլ տարօրինակ է հնչում, կարելի է դրական համարել։ Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:

Վերջին օրերին ամենատարբեր ձեւաչափերով Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիները ցույց են տալիս, որ շատ ավելի նախանձախնդիր են երկրի ինքնիշխանության, պետական արժանապատվության հարցում, քան դրանք պաշտպանելուն կոչված իշխանությունները։

 Բողոքի այս ալիքն առաջին հերթին նպատակ ունենալով պաշտպանել Հրաչյա Հարությունյանի իրավունքները եւ հասնել նրա նկատմամբ արդարացի դատավճռի՝ կարող է մի քանի անգամ ավելի մեծ նշանակություն ստանալ, եթե ստիպի մեր քաղաքացիներին, այսպես ասած, վերաիմաստավորել արտագաղթելու մտադրությունները կամ մտածումները, որոնք, դժբախտաբար, այսօր առկա են շատ-շատերի մոտ։ Հայաստանից արտագաղթելու ցանկությունը՝ շատ-շատերի համար ունենալով օբյեկտիվ սոցիալական, հոգեբանական հիմնավորումներ, միաժամանակ նաեւ վարակիչ է դարձել մեր հասարակության շրջանում։

“Մենակ թե Հայաստանից գնամ” արտահայտությունն այսօր կարելի է լսել գրեթե բոլոր միջավայրերում՝ յուրաքանչյուր երկրորդ-երրորդ զրուցակցից: Նման  ցանկությունն իրականացնելուց առաջ, լավ կլինի, որ հիշեն այս ողբերգական պատահարը, որը փոխաբերական իմաստով խորհրդանշում է արտագաղթի՝ “ոչ լուսավոր” կողմը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ