09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Սկաբեեւյան” ոճի լրագրությունը աճում է նաեւ Հայաստանում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականում կարդում ենք. 

“Ռոսիա” հեռուստաընկերության “Վեստի” լրատվա­կան ծրագրի թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպոր­տաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթա­րի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը: Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի ռեպորտաժ պատրաստել, մաս­նավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրող­ներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, եւ նույ­նիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը եւ այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով:

Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեոուստաալիքի լրագրողը “ինքնաբուխ ձեւով” նման ռեպորտաժ չէր սարքի, եւ եթե նրան հրահանգեին “ապացուցել”, որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ:

Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտա­գործում են այդ երկրի ընդդիմությանը “քլնգելու” հա­մար: Եվ կրկին ստիպված եմ փաստել, որ դա զուտ ռուսաստանյան երեւույթ չէ, ու այդ կարգի “լրագրությու­նը” ծաղկում է նաեւ Հայաստանում:

Տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէ՝ նման ձեւով աշխատող լրագրողներին Բաղրամյան 26-ից կամ ընդդիմադիր կուսակցությունների “պոլիտբյուրոներից” ուղղակի վարձատրո՞ւմ են, թե՞ այդ տեղերում պարզապես այնքան են լվանում հեղինակների ուղեղները, այնքան են “սրսկում” որոշ գաղափարներ, որ նրանք արդեն “ավտոպիլոտով” են սարքում իրենց “սկաբեեւյան” ոճի նյութերը: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ