06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2013

Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է ””Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել  Երևանի քաղաքապետարան։ Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Նախարարության իրավասության […]

Ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրները կքննարկի հատուկ հանձնաժողովը

Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան […]

Երեւանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երեւանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով: Ուսումնական, ինչպես նաեւ մշակույթի եւ սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են  ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին: Երեւան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում […]

Հերթական ստահոդ հայտարարությունը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել ”Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին”: Իսմաիլովը նշել է նաև, թե` ”Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում”: Իսմաիլովի ”հեղինակավոր” կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն  անդրադարձել են ԼՂ […]

Պետական բյուջեի ծախսերն ավելացվեցին

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 3,1 միլիարդ դրամով հավելել պետական բյուջեից ֆինանսավորվող գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը:  Պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն հավելյալ եկամուտների հաշվին:  Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ այս փոփոխությունը կատարվում է գազի և դրան հետևած` էլեկտրաէներգիայի սակագների թանկացման պատճառով:

10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրող է սպանվել

Վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրողներ եւ բլոգերներ են սպանվել, որոնցից 41-ը` Սիրիայում, 2012-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: “Իսկապես շոկային է եւ անընդունելի, երբ հարձակումների մեղավորների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում”,-նշել է նա: Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին լրագրողներն իրենք են առաջին անգամ հայտնել իրենց մասնագիտության ռիսկերի […]

Շահութաբեր բիզնես է

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Ներդրումային ծրագրի շրջանակներում ”Կագա գրուպ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու” մասին նախագծին: ՀՀ էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ այս ընկերությունը Կոտայքի մարզում նպատակ ունի ստեղծել ջերմոցային տնտեսություններ մոտ […]

ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը կշարունակվեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 18-ին ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի