18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարդանիկին կփրկի գժի թո՞ւղթը. Հայկական Ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս “Հայկական ժամանակ”-ին ասել է Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին: Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։

Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց “սվիտայի” հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին ծեծի ենթարկելու համար (նա ծեծի արդյունքում հայտնվել էր Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում), այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների առթիվ։

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր թղթակցին հայտնել է, որ խնդրել էր քրգործ հարուցել Քրեական օրենսգրքի 343 հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով։

Իսկ ծեծի առթիվ, որի ժամանակ ոստիկանները հայտնի չէ՝ որտեղ են եղել, բողոք չի ներկայացվել։ Այնպես որ, Վարդանիկը հեշտ կպրծնի, մանավանդ որ գժի թուղթ էլ ունի:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ