Քաղաքական հնարք է. Շարմազանովը` ”Բարև Երևանի” նախաձեռնության մասին /վիդեո/
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն է, որ ՀՀ-ում սոցիալական խնդիրներ կան: ”Այն, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր քաղաքացիների սոցիալական վիճակն էլ լավանա, դա փաստ է, և դրա համար լավագույն միջոցը տնտեսական աճն ու տնտեսական զարգացումն է, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, նոր պայմաններ լինեն:
Դրա համար է, որ մենք նվազագույն աշխատավարձը բարձրացրել ենք, դրա համար է, որ հանրապետության նախագահը հայտարարել է արդեն, որ հունվարից պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, այսինքն` մենք մեր ծրագրով գնում ենք առաջ”,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը` պատասխանելով տրանսպորտի թանկացման վերաբերյալ հարցին:
ՀՀԿ խոսնակը միաժամանակ նկատեց, որ տրանսպորտի սակագնի մասին խոսելիս պետք է համեմատություն անել տարածաշրջանի մյուս երկրներում տրանսպորտի սակագների հետ: Նա նաև նշեց, որ արդեն 20 տարի է, որ տրանսպորտը 100 դրամ էր:
Իսկ ինչպես է վերաբերում տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ ”Բարև Երևանի” նախաձեռնության ԱԺ-ի և Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել, դիտեք` տեսանյութում: