Օլիագարխներն ինչո՞ւ են դժգոհում

”Դժվար է, երբ դու ոչինչ չունես, դու ունես տասը երեխա և ունես մեկ կարտոֆիլ, շատ դժվար է, այսպես ընտանիք պահպանելը, երբ պետությունը քեզ պահպանելու փոխարեն քեզ արժեք չի համարոմ, բայց տասնապատիկ դժվար է, երբ դու ունես ամեն ինչ, բայց չունես ոչինչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում հաճախ ենք ականատես լինում որոշ օլիգարխների խուլ դժգոհությանը:
”Քո սեղանները լեփ-լեցուն են, ճոխությունից ճռռում են, բայց հիվանդություններն ու մետասազները քեզ խեղդում են, սա ավելի մեծ տառապանք է, որով օլիգարխները ապրում են: Նայեք նրանց դեմքերին, հիվանդությունների քանակը, աչքերից կարող եմ ասել` ինչքան հիվանդություն կա նրանց ներսում, դա էլ իրենք են իրենց ձեռքով գրել”,-նշեց Պետրոսյանը:
Դերասանը շեշտեց, որ արդեն մեկնարկած ”Ամեն երկուշաբթի” ներկայացման մեջ ցուցադրելու է , թե ինչպես աղքատ մարդը ձեռքերը վառելով վերցնում, ուտում է կարտոֆիլը, որքան հաճելի է, իսկ օլիգարխների սեղաններին դրված են ամեն տեսակի ուտելիքներ, սակայն դրանք անիծված են:
”Ամեն ինչ թափված է նրանց սեղաններին, սակայն դրանք անիծված սեղաններ են: Աստված չի դա անիծել, այդ մարդիկ են անիծել: Թվում է` օլիգարխները պիտի գոհ լինեին, չէ՞ որ նրանք ամեն ինչ ունեն, ինչ ուզում անում են, բայց նրանք էլ են դժգոհ, քանի որ ուրախությունը դուրս է եկել նրանց մեջից”,-եզրափակեց դերասանը: