06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զգույշ պետք է լինել, թե չէ հարևանները կխառնվեն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե պետք է ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը քաղաքականացնել: Իրավապաշտպանների, քաղաքական գործիչների և շարքային մարդկանց այն տեսակետերը, թե հայ վարորդին հիվանդանոցում կանացի խալաթ հագցնելը, ապա այդպես դատարան տեղափոխելը ՌԴ-ի ընդգծված հակահայկական կոշտ քաղաքականությունն է` ուղղված հայ հասարակությունն ու ՀՀ իշխանություններին, ըստ Շիրինյանի, չափազանցված են: 

”Ինձ թվում է, թե չափազանցված է, Ռուսաստանի իշխանությունները բանուգործ չունեի՞ն, պիտի խալա՞թ հագցնեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` նշելով, որ ընդհանրապես ՌԴ-ի իրավապահ մարմինները կոպիտ են, սակայն ինքը դժվարանում է ասել` դիտավորություն կար խալաթ հագցնելու մեջ, թե ոչ:

Այստեղ Շիրինյանը մի այլ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց: ”Եթե այդպես վարվում էլ են, ապա դրա մեջ միայն ռուսները չէ, որ մեղավոր են: Այս տարիներին հայկական կողմի կեցվածքն ու պահվածքը թույլ են տվել, որ իր քաղաքացու հետ վերաբերվեն նման կերպ, քանի որ իրենք, ի՞նչ է, լա՞վ են վերաբերվում իրենց քաղաքացու հետ. այստեղ ոչ մի քաղաքացին էլ ազատ պաշտպանված չէ”:

Շիրինյանը շեշտեց, որ հակառուսական տրամադրություն, սակայն, մեր հասարակության մեջ չկա, և նման տրամադրության առաջացումը մեր շահերից չի էլ բխում:

”Սա Ադրբեջանի համար լավագույն վիճակն է, որ կրակի վրա յուղ լցնի: Վրացիների համար ևս, նրանք հենց իրենց տարաձայնությունները հաղթահարեցին ռուսների հետ, արագ նրանց կողքին են կանգնելու, հիամ այս վիճակը թույլ է տալիս, որ ավելի մտերիմ լինեն Ռուսաստանի հետ, դա մեզ պետք չէ, չարժե քաղաքականացնել”,-ասաց նա: 

Շիրինյանը միաժամանակ նշեց, որ բողոքել այդ քայլի դեմ պետք է: Ըստ նրա` եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, սակայն նրա իրավունքները չպիտի ոտնահարվեն, նամանավանդ նման կերպ ստորացնելով: ”Ճիշտ են անում, որ բողոքում են, եթե բարեկամ է, բարեկամը պետք է լավ վերաբերվի մեզ հետ, հարգանոքով վերաբերվել է պարտավոր”,-եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի:

Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանը Մոսկվա էր գնացել ծառայությունից հետո ծանր հիվանդությունից մահացած որդու շիրմաքարը սարքելու համար գումար վաստակելու նպատակով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ