04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վաղը ուշ է լինելու /վիդեո/

“Ես ինքս պայքարում եմ ոչ միայն Ձեր կամ մեր իրավունքների, այլ նաև ողջ ժողովրդի համար: Մենք մեզ չպետք է տարանջատենք ժողովրդից: Ես պայքարում եմ այն մոր համար, որը ամիսներ շարունակ կանգնած կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում մահացած իր զինվորի համարա բողոքում”,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց 6-րդ օրը հացադուլ հայտարարած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Ազատամարտիկը նշեց, որ ոչ մի պայմաններում չի համոզվի և չի դադարեցնի հացադուլը: Դա անելու համար նրան միայն շոշափելի արդյունքներ են հարկավոր:

“Պետքա համախմբվենք ժողովուրդ, միայն ուժից կվախենան՝ միայն ուժն է ծնում իրավունքը”,-հավելեց Խաչիկ Ավետիսյանը` հորդորելով “ուշքի գալ և համախմբվել, քանի որ վաղը ուշ է լինելու”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ