26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ  Լիխոմանովը, առանձնահատուկ կարեւորելով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են հայատառ գրականության բազում հազվագյուտ հրատարակություններ, որոնց մի մասն իսկապես թանկարժեք ցուցանմուշներ են: Դրանց շարքում կան նաեւ 1630-1800թթ. տպագրված գրքեր, որոնք բացակայում են նույնիսկ Հայաստանի գրադարաններում: Գրադարանի տնօրենը նշել է, որ Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդն այսօր ներառում է շուրջ 75 հազար միավոր գիրք:

Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Անդրեյ  Լիխոմանովի ուղեկցությամբ շրջել եւ ծանոթացել է գրադարանի կողմից ցուցադրության ներկայացված հազվագյուտ գրքերի նմուշներին, ապա այցելել գրադարանի հատուկ պահպանվող գրապահոց, որտեղ պատվավոր հյուրերի գրքում կատարել է գրառում: Քաղաքապետն իր գրառման մեջ մասնավորապես նշել է, որ հիացած է ազգային գրադարանում պահպանվող հայկական եզակի ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքով ու նաեւ լի է հպարտության զգացումով, որ նախնիները սերունդներին ժառանգել են այնպիսի արժեքներ, որոնք շարունակում են գնահատված մնալ մինչ օրս: Գրառում կատարելուց  հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի ազգային գրադարանին է նվիրել նաեւ Երեւանի մասին լիարժեք պատմող գիրք եւ հույս հայտնել, որ այն կլրացնի գրադարանի հայկական ֆոնդը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

    

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ